Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ովքեր միտինգ են անում ու հողերը հանձնելու մասին խոսում, իրենց հարցրեք». Անդրանիկ Քոչարյան

1412
Երեքշաբթի, 05 մարտի, 2019 թ., 13:25
«Ովքեր միտինգ են անում ու հողերը հանձնելու մասին խոսում, իրենց հարցրեք». Անդրանիկ Քոչարյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով վերջին շրջանում «հող հանձնելու վերաբերյալ» խոսակցություններին, ասել է. «Խոսակցություններն ակտիվացնողներին հարցրեք, մենք էդպիսի հայտարարություններ չենք արել, որովհետև այդ թեման այսօրվա իշխանությունները չունեն, հակառակը, նրանք երկրի անվտանգությունն ամպրապնդող գործընթացի մեջ են: Ովքեր միտինգ են անում ու հողերը հանձնելու մասին խոսում, իրենց հարցրեք: Քոչարյանն էլ երեկ մեկուսարանից էր մտահոգված, բայց ինչպես իր, այնպես էլ Սերժ Սարգսյանի ժամանակ, կարծես բանակցում էին փոխզիջումային տարբերակների մասին: Նոր իշխանությունը հիմա գնում է մեկը մյուսին ճանաչողական պրոցեսով, իսկ փոխզիջում լինում է երկու կողմից, Ադրբեջանը դեռ իր զիջումների մասին որևէ տող չի ասել, Հայաստանն էլ ո՞նց կարող է զիջումների մասին որևէ բան ասել»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը: