Երևան`   +23 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Լուկաշենկոն հայտնել է ՀԱՊԿ-ում «անառողջ» իրավիճակի մասին

1168
Երեքշաբթի, 05 մարտի, 2019 թ., 14:05
Լուկաշենկոն հայտնել է ՀԱՊԿ-ում «անառողջ» իրավիճակի մասին

Բելառուսի համար միջազգային փոխգործակցության կարևոր հարցերից է ՀԱՊԿ շրջանակում ռազմաքաղաքական համագործակցությունը: Այս մասին, «Белта»-ի փոխանցմամբ, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Այս պահին կարևորագույն ուղղություններից է: Հատկապես այն բանից հետո, երբ խոշորագույն գերտերությունները դուրս եկան «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից: Հաշվի առնելով համաշխարհային միտումները՝ այդ կազմակերպության պահանջարկը կասկածներ չի առաջացնում: Սակայն այս պահին ՀԱՊԿ-ում անառողջ իրավիճակ է: Օրինակ՝ հասարակ հարց՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը»,- հայտարարել է Լուկաշենկոն:

Ավելի վաղ ՀԱՊԿ իրավիճակին անդրադարձել էր ՀՀ ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը՝ բացառելով առանց Հայաստանի համաձայնության ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակումը: