Երևան`   +18 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Արա Բաբլոյան, Բաբուխանյան, Կոստանյան, Բեքարյան». Սորոսի հիմնադրամը ներկայացրեց գումար ստացած նախկին պատգամավորներին

1505
Երեքշաբթի, 05 մարտի, 2019 թ., 15:00
«Արա Բաբլոյան, Բաբուխանյան, Կոստանյան, Բեքարյան». Սորոսի հիմնադրամը ներկայացրեց գումար ստացած նախկին պատգամավորներին

Այսօր «Բաց Հասարակության հիմանադրամներ-Հայաստան»-ի տնօրեն Լարիսա Մինասյանն ասուլիսի ժամանակ անդրադառնալով հարցին, թե ովքեր են Սորոսի հիմնադրամից դրամաշնորհներ ստացած պաշտոնյաները, այլ կերպ ասած՝ «սորոսական» քաղաքական գործիչները, ասել է. «Օրինակ, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյան, նախկին պատգամավորներ Կոստանյան, Բաբուխանյան, Բեքարյան... Բաբուխանյանը չի կարևորը, Կոստանյանը չի կարևորը, կարևորն այն ծրագրերն են, որոնք այդ ժամանակ և ընդհանրապես կարևոր են մեր երկրի համար»:

Դիտարկմանը, որ Բաբուխանյանը բազմիցս հանդես է եկել հիմնադրամի գործունեության դեմ, Մինասյանը նշել է՝ հիմնադրամը որևէ կերպ պատասխանատվություն չի կրում ծրագրից դուրս կատարվող գործունեության համար։

Գործադիր տնօրենը, հակադարձելով պնդումներին, թե իրենց հիմնադրամը կանգնած է թավշյա հեղափոխության թիկունքին, հայտարարեց. «100 հազարավոր մարդկանց համախմբումը, գաղափարների, արդարադատության պահանջի, անպատժելիության մթնոլորտի դեմ պայքարն ինչքանո՞վ կարող էր որևիցե մի հիմնադրամ առաջ տանել, եթե դա չլիներ 100 հազարավոր մարդկանց միահամուռ պոռթկումը և ցանկությունը փոխել երկիրը, փոխել իրավիճակը»։