Երևան`   +11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Հայաստանի և Ռուսաստանի միջև սառույցը հալչում է». Независимая газета

1355
Երեքշաբթի, 05 մարտի, 2019 թ., 13:10
«Հայաստանի և Ռուսաստանի միջև սառույցը հալչում է». Независимая газета

Ռուսական «Независимая газета» պարբերականը հոդված է հրապարակել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բելգիա այցի և հայ-ռուսական հարաբերությունների վրա դրա հնարավոր ազդեցության մասին:

Հոդվածում, մասնավորապես, ասվում է, որ Հայաստանի ղեկավարությունն առաջնահերթ է համարում Ռուսաստանի հետ հարաբերությունները:

«Երբ անորոշությունը ձգձգվում էր, Երևանում կասկածեցին, որ կկորցնեն Մոսկվայի վստահությունը: Հաճախակիացան քաղաքական առաջնահերթությունների հավաստման մասին պնդումները: Սակայն Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելուց հետո, ինչը բարձր գնահատվեց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի կողմից, Դաշնային Խորհրդում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ելույթը ջերմ ընդունվեց, և հասկանալի դարձավ, որ սառույցն արագ հալչել է»,- գրում է պարբերականը:

Նշվում է, որ ՀՀ վարչապետի այցը Բրյուսել կոչված է «ուղղել» Արևմուտքի հետ բարդ իրավիճակը, որը ոչ միանշանակ է արձագանքել Հայաստանի կողմից Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելուն: