Տորնադո ԱՄՆ-ում. ավելի քան 20 մարդ է զոհվել
5129
Երկուշաբթի, 04 մարտի, 2019 թ., 12:40
![]() ԱՄՆ Ալաբամա և Ջորջիա նահանգներում տորնադոյի հետևանքով 22 մարդ է զոհվել, հաղորդում է CNN-ը: Նշվում է, որ զոհերի թվում անչափահասներ կան, զոհերի թիվը կարող է աճել: Ավելի քան 40 մարդ վիրավոր է, առանց էլեկտրականության են մնում հազարավոր բնակիչներ: Ալաբամայի նահանգապետն արտակարգ դրություն է սահմանել: Տուժածներին աջակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Ալաբամայի և մոտակա շրջանների հիանալի մարդկանց՝ խնդրում եմ, զգույշ եղեք, հոգ տարեք անվտանգության մասին: Տորնադոն և փոթորիկները սարսափելի էին, դրանք կարող են կրկնվել: Զոհվածների հարազատներին և ընկերներին, ինչպես նաև վիրավորներին՝ Աստված ձեզ պահապան»,- Twitter-ի իր էջում գրել է Թրամփը: |

Հերմոնում արջը հարձակվել է ընտանի կենդանիների վրա
11019:36
Էրեբունու «Հայփոստ»-ի դիմաց քաղաքացու դի է հայտնաբերվել
9210:24
Ճապոնիայի Հոկայդո կղզում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել (տեսանյութ)
27209:39
Լիբանանում Իսրայելի ավիահարվածների հետևանքով 14 մարդ Է զոհվել
27909:00
«Զորակ» խնամքի կենտրոնում հայտնաբերվել են դիեր
190Երեկ, 18:42
Ջիհադիստները ապստամբում են Մալիում. սպանվել է երկրի պաշտպանության նախարարը, ռուսները նահանջում են
437Երեկ, 15:52
