Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Հնդկաստանն ու Պակիստանը շարունակում են փոխադարձ հրետակոծությունը

991
Երկուշաբթի, 04 մարտի, 2019 թ., 12:20
Հնդկաստանն ու Պակիստանը շարունակում են փոխադարձ հրետակոծությունը

Այսօր առավոտյան հնդիկ և պակիստանցի զինվորականները հրետակոծել են միմյանց դիրքերը երկու երկրների համար վիճելի Քաշմիր շրջանում, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Հնդկաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցչին:

«Այսօր առավոտյան Պակիստանի բանակն առանց պատճառի խախտել է հրադադարը՝ հրետակոծելով Աքնուրի հատվածը: Մեր զինվորականները պատասխան կրակ են բացել: Հրետակոծությունն ավարտվել է ժամը 06:30-ին»,- ասել է Հնդկաստանի ՊՆ ներկայացուցիչը:

Զոհերի և տուժածների մասին չի հաղորդվում: Մարտի 2-ին Հնդկաստանի ոստիկանությունը հայտնել էր, որ պակիստանյան կողմի հրետակոծության հետևանքով երկու երեխա է զոհվել և նրանց մայրը: Երկու կողմերը պնդում են, որ իրենք պատասխան հարվածներ են հասցնում: