Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

20 տոննայից ավել սոխով բարձված Volvo բեռնատարը կողաշրջվել է

286
Կիրակի, 03 մարտի, 2019 թ., 15:40
20 տոննայից ավել սոխով բարձված Volvo բեռնատարը կողաշրջվել է

Երեկ՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցվել Արագածոտնի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 60-ամյա Բորիս Կուպեևը իր վարած Volvo 240 մակնիշի K 403 CB 174 համարանիշի կցորդիչով ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում Օհանվան գյուղի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնականն վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն: Ավտոմեքենան բարձած է եղել 20 տոննա սոխով, որը թափվել է: