Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Վթար-վրաերթ Երևանում

358
Կիրակի, 03 մարտի, 2019 թ., 11:45
Վթար-վրաերթ Երևանում

Այսօր՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Opel մակնիշի 34 CR 470 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Թբիլիսյան խճուղում բախվել է «CPS» բենզալցակայանի դիմաց լիցքավորվող Honda մակնիշի 70 VV 333 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վթարի պահին Honda-ն լիցքավորելիս է եղել բենզալցակայանի աշխատակիցն, ով վրաերթի է ենթարկվել: Ավտովթար-վրաերթի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Բարեբախտաբար, ավտոմեքենան չի հայտնվել բենզալցակայանի մեջ, հակառակ դեպքում՝ վթարը այլ ավարտ կունենար: Ոստիկանությունը պարզում է վարորդների, վիրավորների ինքնությունը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Վթար-վրաերթ Երևանում
Վթար-վրաերթ Երևանում
Վթար-վրաերթ Երևանում
Վթար-վրաերթ Երևանում
Վթար-վրաերթ Երևանում
Վթար-վրաերթ Երևանում
Վթար-վրաերթ Երևանում
Վթար-վրաերթ Երևանում
Վթար-վրաերթ Երևանում
Վթար-վրաերթ Երևանում