Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Երևանի երկու հասցեներում ռումբի առկայության մասին ահազանգ է հնչել. ԱԻՆ

321
Շաբաթ, 02 մարտի, 2019 թ., 23:25
Երևանի երկու հասցեներում ռումբի առկայության մասին ահազանգ է հնչել. ԱԻՆ

Մարտի 2-ին, ժամը 20:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակի խճուղում գտնվող «Կովկաս» ռեստորանում, Զաքյան 8 հասցեում, Բաղրամյան 1 հասցեում գտնվող «Վիվառո» բուքմեյքերական գրասենյակում և Հանրապետության 82 հասցեում գտնվող «Կովկաս» պանդոկում ռումբ է տեղադրված. անհրաժեշտ է օգնություն:

Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Նշված հասցեներով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: