«ԵԱՏՄ-ն գնալով ավելի ու ավելի է քաղաքականացվում». Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մեծ հույսեր չի կապում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ, որը գնալով ավելի ու ավելի է քաղաքականցվում, փոխանցում է РИА Новости-ն: «Եթե անկեղծ խոսենք, մեծ հույսեր չեմ կապում մեր ԵԱՏՄ-ի հետ: Չափից դուրս զգուշավորություն, տարաձայնություններ կան, և անընդունելի է, որ ԵԱՏՄ-ն սկսում է ավելի ու ավելի քաղաքականացվել»,- երեկ բելառուսական և արտասահմանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասել է Լուկաշենկոն: «Ցավալի է, որ մենք հաճախ որոշումներ ենք ընդունում և չենք կատարում դրանք: Իսկ եթե այս կամ այն խնդրի շուրջ ինչ-որ խելամիտ առաջարկ ենք ներկայացնում, ապա այնքան ենք արժեզրկում խնդիրը, որ այլևս նշանակություն չի ունենում»,- նշել է Լուկաշենկոն: Ավելի վաղ Լուկաշենկոն առաջարկել էր Ռուսաստանը Բելառուսի կազմի մեջ մտցնել: |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00