Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Բաքվում պատասխանել են Արթուր Վանեցյանին

1220
Շաբաթ, 02 մարտի, 2019 թ., 10:35
Բաքվում պատասխանել են Արթուր Վանեցյանին

Ադրբեջանը ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հայտարարությանն Արցախի ազատագրված տարածքների վերաբնակեցման ծրագրի մասին:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլլաևան հայտարարել է, որ Ադրբեջանը կդիմի միջազգային կառույցներին, այդ թվում՝ ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին:

«Արթուր Վանեցյանի հայտարարությունը վկայում է տարածքների օկուպացմանն անմիջական մասնակցության մասին»,- Twitter-ի իր էջում գրել է Աբդուլլաևան:

Նա նշել է, որ Հայաստանն է պատասխանատվություն կրում նման «սադրիչ հայտարարությունների հնարավոր բացասական հետևանքների համար»:

Հիշեցնենք՝ ԱԱԾ տնօրենը Ստեփանակերտում հայտարարել էր. «Ոչ մի թիզ հող հետ հանձնելու նպատակ չունենք, և մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը»: