Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Հարձակում «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունքի վրա

402
Ուրբաթ, 01 մարտի, 2019 թ., 19:45
Հարձակում «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունքի վրա

Այսօր՝ մարտի 1-ին, կողոպուտ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում գլխարկով բաճկոնով քաղաքացին մտել է Սեբաստիա 27 հասցեում գործող «Հայփոստ» ՓԲԸ-ի 0065 փոստային բաժանմունք և աշխատակցից պահանջել գումար: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փոստ ներխուժողը դիմադրության հանդիպելուց հետո փոստից գողացել է 2 հազար դրամ և դիմել փախուստի:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության փորձաքրեագետները: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ–հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ կողոպուտ կատարողի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ: