Երևան`   +25 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Մարտի 1-ի էջը վերջիվերջո ժողովուրդն է փակելու». Լևոն Տեր-Պետրոսյան (01.03.2010թ.)

1836
Ուրբաթ, 01 մարտի, 2019 թ., 14:15
«Մարտի 1-ի էջը վերջիվերջո ժողովուրդն է փակելու». Լևոն Տեր-Պետրոսյան (01.03.2010թ.)

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթից մի հատված՝ 2010թ. մարտի 1-ի հանրահավաքում.

«ՀՀ պաշտպանության նախարարի 2008թ. փետրվարի 23-ի ապօրինի հրամանի հրապարակումը վերջնականորեն ապացուցում է, որ այդ սպանդը սկզբից մինչև վերջ ծրագրել, կազմակերպել ու իրագործել են իշխա­նություն­ները, ինչն այլ բան, քան Ռո­բերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից իրականացված պետական հեղաշրջում չի կարելի անվանել։ Պատահական չէ, որ այդ հրամանն արդեն իսկ հատուկ ուշադրու­թյան է արժանացել Եւրո­խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում և, վստահ եմ, դեռ ունենալու է շատ լուրջ հետևանքներ։ Գալու է մի պահ, երբ միջազգային հան­րության ձեռքում այն դառնալու է Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը կասկածի տակ դնելու ամենածանրակշիռ փաստարկը, իսկ Հաագայի դատարանում՝ Ռոբերտ Քոչար­յանի դեմ հարուցվելիք քրեական գործի գլխավոր իրեղեն ապացույցը.... Մարտի 1-ի էջը դուք եք բացել, պարոնայք բռնազավ­թիչներ, բայց այդ էջը վերջիվերջո ժողովուրդն է փակելու։ Ամենևին չկաս­կածեք. երբ էլ լինի, ժողովուրդն է փակելու նաև հոկտեմբերի 27-ի ձեր բացած էջը.... Որքան էլ ավազակապետությունն իրեն ապահով զգա և որքան էլ ինքնավստահ ձևանա, միևնույն է, ժողովրդական ըմբոստության կուտակ­վող լիցքի և իր ուժերից վեր խնդիրների ճնշման ներքո, մեկ օրում փուլ է գալու, իսկ նրա առաջնորդին հոշոտելու են իր իսկ շրջապատի գիշա­տիչները»:

Լուսանկարում առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է՝ Ազատության հրապարակի շուրջօրյա խաղաղ ցույցերը բիրտ ուժի գործադրմամբ ցրելուց հետո՝ մեկուսացված ԱԱԾ աշխատակիցների կողմից: Մարտի 1, 2008թ., լուսաբաց: