Երևան`   +24 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

ՀՀ ՊՆ-ը «ՌոսօբորոնԷքսպորտ»-ի հետ նոր համաձայնագրեր է կնքել

1005
Ուրբաթ, 01 մարտի, 2019 թ., 10:40
ՀՀ ՊՆ-ը «ՌոսօբորոնԷքսպորտ»-ի հետ նոր համաձայնագրեր է կնքել

ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, փետրվարի 26-ից 28-ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՌԴ «Ռոսօբորոնէքսպորտ» և ռազմատեխնիկական համագործակցության Դաշնային ծառայության տնօրինության հետ որոշ ապրանքների ձեռքբերման, մատակարարման, առաքման վերաբերյալ բանակցությունների և պայմանագրերի վերջնական համաձայնեցման ու ստորագրման գործընթացին:

Պաշտոնական հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ զինատեսակների ձեռքբերման համար նոր վարկի տրամադրման հնարավորությունը գտնվում է քննարկման փուլում: