Երևան`   +26 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

«ՌԴ ԱԳՆ-ը չի կազմակերպել Բաքու Պետդումայի պատգամավորների այցը». Զախարովա

1094
Հինգշաբթի, 28 փետրվարի, 2019 թ., 16:50
«ՌԴ ԱԳՆ-ը չի կազմակերպել Բաքու Պետդումայի պատգամավորների այցը». Զախարովա

ՌԴ ԱԳՆ-ը չի կազմակերպել Բաքու Պետդումայի պատգամավորների այցը: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով փետրվարի 26-ին Բաքվում երթի ժամանակ ռուսաստանցի պատգամավորների մասնակցության մասին հարցին:

«Դուք ասացիք, որ այնտեղ ռուսաստանցի պատգամավորներ են ներկա եղել: Կարծում եմ՝ արդարացի կլիներ իրենց հարցնել: Արդեն ասել ենք, որ ԱԳՆ-ն այդ միջոցառման համակազմակերպիչ չի հանդիսանում»,- ասել է Զախարովան:

Նա նաև նշել է՝ «ղարաբաղյան հակամարտությունը մահ և տառապանք է պատճառում բազմաթիվ մարդկանց՝ և՛ հայերին, և՛ ադրբեջանցիներին, և Ռուսաստանը մշտապես դա համարել և համարում է մեծ ողբերգություն»:

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ՌԴ Դաշնային ժողովի դաշնության խորհրդի նիստում ունեցած ելույթում հայտարարել էր, որ Բաքվում հակահայ ակցիային ռուսաստանցի գործընկերների մասնակցությունը տարակուսանք է առաջացնում: