Երևան`   +15 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Ուկրաինայի նախագահի թեկնածու Զելենսկին խոստացել է Պորոշենկոյին բանտ նստեցնել

954
Հինգշաբթի, 28 փետրվարի, 2019 թ., 14:15
Ուկրաինայի նախագահի թեկնածու Զելենսկին խոստացել է Պորոշենկոյին բանտ նստեցնել

Ուկրաինայի նախագահի թեկնածու, շոումեն Վլադիմիր Զելենսկին խոստացել է հաղթանակի դեպքում բանտ նստեցնել Պյոտր Պորոշենկոյին: Այս մասին նա գրել է ֆեյսբուքի իր էջում:

Էջում հրապարակվել է լուսանկար՝ «Մեղավորին կնստեցնենք» գրությամբ:

«Թեկնածուները շատ են, սակայն նրանցից մեկն, անկասկած, բանտում կհայտնվի»,- ասվում է հաղորդագրության մեջ, որում փոխված է Պորոշենկոյի կարգախոսը: Իսկ օրիգինալ կարգախոսը հետևյալն է. «Թեկնածուները շատ են, նախագահը՝ մեկը»:

Նշենք, որ Ուկրաինայի նախագահական ընտրությունները կանցկացվեն մարտի 31-ին: Վլադիմիր Զելենսկին նախագահական մրցավազքում առաջատարներից է: