Երևան`   +19 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Նիկոլ Փաշինյանը հայտնել է Ալիևի հետ սպասվող «առանց օրակարգի» հանդիպման մասին

849
Հինգշաբթի, 28 փետրվարի, 2019 թ., 11:35
Նիկոլ Փաշինյանը հայտնել է Ալիևի հետ սպասվող «առանց օրակարգի» հանդիպման մասին

Հայաստանի կառավարության առաջնային խնդիրներից մեկը բանակցային գործընթացում Ղարաբաղի սուբյեկտության բարձրացումն է: Այս մասին Թեհրանում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանի նախագահի հետ առանց օրակարգի հանդիպում տեղի կունենա, սակայն հանդիպման գլխավոր ուղղությունը կլինի բանակցային ձևաչափի քննարկումը: Ձևաչափի շուրջ դեռևս համաձայնության չենք հասել: Ես խոսում եմ Հայաստանի անունից, քանի որ ես Հայաստանի վարչապետն եմ: Ես չեմ խոսում Արցախի անունից, քանի որ Արցախն իր իշխանությունն ունի: Պետք է անենք ամեն ինչ, որպեսզի Ղարաբաղը բանակցային գործընթացում սուբյեկտության նոր մակարդակ ստանա»,- ասել է վարչապետը:

Նշենք, որ Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումը կայացել է հունվարի 22-ին Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակում: