Երևան`   +23 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Հայտնի են Ստավրոպոլում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիների անունները

233
Հինգշաբթի, 28 փետրվարի, 2019 թ., 09:55
Հայտնի են Ստավրոպոլում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիների անունները

Փետրվարի 27-ին՝ ժամը 15:36-ին, ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ ՕՀ-ից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 12:10-ին Ստավրոպոլի երկրամասի «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 223-րդ կմ-ին (Քոչուբեևսկիի շրջանից 10-կմ հեռու) տեղի է ունեցել ՃՏՊ. «Mercedes Vito» մակնիշի 75PO755 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից առվակում: Պատահարի հետևանքով Արմինե Բաբկենի Տոնյանը (ծնված 1961թ.), Ռոմեն Հրաչիկի Բաբայանը (ծնված 1972թ.), Կարինե Սերգեյի Սվյատեցկայան (ծնված 1973թ.) և Արփիկ Վալուշի Գրիգորյանը (ծնված 1956թ.), Հայկ Աբրահամի Ազարյանը (ծնված 1973թ.) և Հրաչիկ Մխիթարի Մանուկյանը (ծնված 1989թ.) հոսպիտալացվել են Նևինոմինս քաղաքի հիվանդանոց, որտեղ Հայկ Ազարյանը և Հրաչիկ Մանուկյանը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր: