Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

4-ամյա երեխան մի քանի օր մնացել է միայնակ՝ տատիկի անշնչացած մարմնի հետ

1077
Չորեքշաբթի, 27 փետրվարի, 2019 թ., 23:45
4-ամյա երեխան մի քանի օր մնացել է միայնակ՝ տատիկի անշնչացած մարմնի հետ

ՌԴ Բուրյաթիայի Հանրապետության Ուլան Ուդե քաղաքում 4 տարեկան տղան մի քանի օր է անցկացրել իր տատիկի անշնչացած մարմնի կողքին: Ինչպես գրում են տեղական լրատվամիջոցները, տատիկը 71 տարեկան է եղել, նա երեխային միայնակ է խնամելիս եղել, քանի որ փոքրիկի մայրը դեռ 2016-ին է մահացել, իսկ հայրն անհայտ է:

Ընտանիքն ապրել է բարեկեցիկ կյանքով, երեխան հաճախել է մանկապարտեզ: Հենց մանկապարտեզի դաստիարակն էլ ահազանգ է հնչեցրել՝ անհանգստանալով, որ երեխան արդեն մի քանի օր է՝ մանկապարտեզ չի հաճախում, իսկ տատիկը չի պատասխանում հեռախոսազանգերին:

Ժամանած ոստիկանները բնակարանում հայտնաբերել են տարեց կնոջ դին, նրա կողքին՝ երեխային: Ըստ նրանց՝ տղան բնակարանում մենակ մնացել է 2-3 օր, այդ ընթացքում նա միայն ջուր է խմել ու կերել սեղանի վրա մնացած մի քանի կոնֆետը:

Երեխան այժմ ծանր վիճակով գտնվում է հիվանդանոցում, բարեբախտաբար, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նրա հարազատները փաստաթղթեր են հավաքում՝ երեխային որդեգրելու համար: