Երևան`   +18 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

Ավտոտեխսպասարկման կետի հորում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու դի

346
Չորեքշաբթի, 27 փետրվարի, 2019 թ., 02:20
Ավտոտեխսպասարկման կետի հորում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու դի

Երեկ՝ փետրվարի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի փողոցում գործող ավտոտեխսպասարկման կետերից մեկում դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները նշված ավտոտնակի հորից դուրս են բերել դին և տեղում դատաբժիշկը զննելով՝ նախնական եզրակացություն է տվել, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Գայի պողոտայի բնակիչ, 31-ամյա Միքայել Գրիգորյանն էր: Փաստի առթիվ քննիչ Տ. Հակոբյանի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում ՝ դիակի դատաբժշկական: Մահացածն նույն օրն էր դիմել նշված ավտոտեխսպասարկման կետ աշխատելու համար և փորձաշրջան էր անցնում: Ավտոտնակում հայտնաբերվել է նաև Opel մակնիշի ավտոմեքենա: