Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Առինջ գյուղի 4 բնակիչ թունավորվել է գազից

322
Երեքշաբթի, 26 փետրվարի, 2019 թ., 12:20
Առինջ գյուղի 4 բնակիչ թունավորվել է գազից

Փետրվարի 25-ին, ժամը 06.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Առինջ գյուղի 4 բնակիչ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 03.30-ի սահմաններում, նրանք իրենց տանը վատ են զգացել և այդ պատճառով տեղափոխվել են հիվանդանոց:
Նշանակվել է ԴԲՓ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն: