Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Ավտոճանապարհները ՀՀ-ում և Լարսում

211
Երեքշաբթի, 26 փետրվարի, 2019 թ., 10:05
Ավտոճանապարհները ՀՀ-ում և Լարսում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 26-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բաց են մարդատար ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ դժվարանցանելի:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկության համաձայն՝ ռուսական կողմում կան կուտակված ավտոմեքենաներ: