Երևան`   +24 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Volkswagen Jetta»-ն և «КрАЗ»-ը. վարորդներից մեկի վիճակը ծանր է

272
Երեքշաբթի, 26 փետրվարի, 2019 թ., 09:50
Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին բախվել են «Volkswagen Jetta»-ն և «КрАЗ»-ը. վարորդներից մեկի վիճակը ծանր է

Փետրվարի 26-ին՝ ժամը 00:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Jetta» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1976 թ.) և «КрАЗ» մակնիշերի (վարորդ՝ Ա. Մ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Ա. Ա.-ն հոսպիտալացվել է Էջմիածնի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: