Երևան`   +12 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Հրդեհ է բռնկվել Կառավարական տան 1-ին շենքում

329
Երկուշաբթի, 25 փետրվարի, 2019 թ., 09:25
Հրդեհ է բռնկվել Կառավարական տան 1-ին շենքում

Փետրվարի 25-ին, ժամը 09:03-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կառավարական տան 1-ին շենքում հրդեհ է բռնկվել:

Հրդեհի բարդության «թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մարվել է ժամը 09:20-ին:

Այրվել են գրասենյակային գույք՝ մասամբ (աթոռ, պահարան, թղթեր) և 1 գմ մալուխ: Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: