Երևան`   +22 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

8-ամյա երեխային կախված վիճակում հայտնաբերել է եղբայրը. մանրամասներ

395
Շաբաթ, 23 փետրվարի, 2019 թ., 22:05
8-ամյա երեխային կախված վիճակում հայտնաբերել է եղբայրը. մանրամասներ

ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում՝ 8-ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու վերաբերյալ:

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի փետրվարի 23-ին, ժամը 15:30-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել Երևան քաղաքի 2010 թվականին ծնված բնակիչը:

Անմիջապես հիվանդանոց է մեկնել օպերատիվ-քննչական խումբ:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 8-ամյա տղային կախված վիճակում հայտնաբերել է 18-ամյա եղբայրը՝ Շենգավիթ վարչական շրջանում գտնվող իրենց տանը:

Դատաբժշկի նախնական տեղեկացմամբ՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբ: Քննություն է տարվում՝ 8-ամյա երեխայի մահվան հանգամանքները պարզելու վերաբերյալ: