Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Երևանում 8 տարեկան երեխա է մահացել

770
Շաբաթ, 23 փետրվարի, 2019 թ., 19:20
Երևանում 8 տարեկան երեխա է մահացել

Այսօր՝ ժամը 15:10-ի սահմաններում «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1:03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Արարատյան փողոցի շենքերից մեկի բնակիչ, 8-ամյա Հայկ Ե-ն է, ում մահացած վիճակում տան սենյակում հայտնաբերել է եղբայրը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նախնական տեղեկություններով, երեխան երկհարկանի մահճակալի վրա խաղալիս է եղել, երբ դժբախտ դեպքի հետևանքով մահացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: