Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Եվս մեկ հիշեցում Գանդիից՝ Փաշինյանին». Էդուարդ Շարմազանով

1258
Շաբաթ, 23 փետրվարի, 2019 թ., 11:05
«Եվս մեկ հիշեցում Գանդիից՝ Փաշինյանին». Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվս մեկ հիշեցում Գանդիից՝ Փաշինյանին

Ժամանակին լրագրող, իսկ հետո պատգամավոր Փաշինյանն աջ ու ձախ քննադատում էր իշխանություններին՝ խոստումներ չկատարելու և հակասական հայտարարություններ անելու մեջ։
Պարզվում է, որ դառնալով իշխանություն, Նիկոլնն այս նոմինացիայում անգերազանցելի է։

Որոշեք ինքներդ։

2017-թի աշնանը Փաշինյանը նախաձեռնում է Եվրասիական միությունից դուրս գալու լսումներ,իսկ արդեն 2018-թի մայիսին հայտարարում ճիշտ հակառակը։

2018-թի ամռանը հայտարարում է թե կոռուպցիա չկա,իսկ 2019-թի ձմռանը ժողովուրդը Նիկոլից հակառակն է լսում։

Կոռուպցիա կա փաստորեն։

2018-թի օգոստոսին հայտարարում է, թե մարտի 1-ի դեպքերը բացահայտված են։
Բայց առ այսօր 10-ը զոհերի վերաբերյալ կոնկրետ բան չկա։

Կարմիր գծեր և տեսախցիկներ հանելու,գազի գինը էժանացնելու
«ՀԱՊԿ -ում գլխավոր քարտուղար ունենալու, թռիչքային զարգացում ապահովելու ու այդ ամենին «կախարդական փայտիկով» հասնելու խոստումներն էլ Փաշինյանն այլևս չի արտասանում։

Զիմզիմովից «սերդեչնիյ պրիվետ» ուղարկելուց առաջ
պետք է հիշի, որ գալու է նաև «դո սվիդանիա» ասելու ժամանակը։

Հ.Գ. Երջանկություն է, երբ այն ինչ դու ասում ես և անում, գտնվում են լիակատար ներդաշնակության մեջ։
Մահաթմա Գանդի