Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ի՞նչ կապ ունի այստեղ Ռուսաստանը». Զախարովան ընդհատել է ադրբեջանցի լրագրողին

1064
Շաբաթ, 23 փետրվարի, 2019 թ., 10:55
«Ի՞նչ կապ ունի այստեղ Ռուսաստանը». Զախարովան ընդհատել է ադրբեջանցի լրագրողին

Մոսկվայում երեկ կայացած ճեպազրույցի ժամանակ ադրբեջանցի լրագրողը ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային հարց է ուղղել Մոսկվայում «Լազարյան ակումբի» անցկացման մասին, որին, նրա խոսքով, կմասնակցեն «Ադրեբջանի օկուպացված տարածքների անջատողական ռեժիմի» ղեկավարները: Նա փորձել է ֆորումի անցկացումը կապել նրա հետ, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, սակայն Զախարովան ընդհատել է նրան:

«Սպասեք: Ի՞նչ կապ ունի այստեղ Ռուսաստանը, ի՞նչ կապ ունեն այդ գործառույթն ու ֆորումը: Ինչպե՞ս եք դուք կապ տեսնում այդ երկու երևույթի միջև: Անշուշտ, Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է և պաշտոնական մակարդակով կատարում է իր առջև դրված պարտավորությունները: Մոսկվայում տարբեր թեմաներով հարյուրավոր ֆորումներ են անցկացվում: Եթե ունեք տեղեկություն, որ դրանցում մասնակցում են պաշտոնական անձինք, տեղյակ պահեք ինձ, և ես կփորձեմ ճշտել»,- ասել է Զախարովան:

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի օրենսդրությամբ ամրագրված է, որ ոչ կառավարական կազմակերպություններն ու քաղաքացիական հանրությունը կարող են միջոցառումներ անցկացնել:

Ադրբեջանցի լրագրողի հարցը՝ 1 ժամ 37-րդ րոպեից:

«Ի՞նչ կապ ունի այստեղ Ռուսաստանը». Զախարովան ընդհատել է ադրբեջանցի լրագրողին