Կոտայքում Mercedes-ը բախվել է հաստաբուն ծառերին և հայտնվել ճանապարհի մեջտեղում. 4 վիրավորներից 2-ը ծանր են
Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։25-ի սահմաններում Mercedes մակնիշի 77 RT 779 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 34 կմ հատվածում՝ Չարենցավանի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառերի և հայտնվել ճանապարհի մեջտեղում, տեղեկացնում է Shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ վիրավորներին առաջինը օգնություն են ցուցաբերել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Չարենցավանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում բուժօգնություն են ցուցաբերել։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են բախման հետևանքով ավտոմեքենայի վրայից պոկված ու շպրտված գազաբալոնը և սահմանազատել տարածքը։ Կայքի տեղեկություններով՝ վարորդը Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ է։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: |
«Զգացի, որ էդ երեխան չէր կարողանում ղեկը շարժել, ոչ մի բանը չէր աշխատում». «Ուրալ»-ի վթարից վիրավորված կին
021:54Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
7719:4813 տարեկան աղջկա նկատմամբ սեռական գործողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են
10217:18Ադրբեջանցին դանակահարել է Մոսկվայի բնակչին (տեսանյութ)
15615:36Վարդենիսում 13 տարեկան աղջկա են բռնաբարել
9315:24Նոր Երզնկա գյուղի սկզբնամասում ավտոբուսը վթարի է ենթարկվել. 29 ուղևոր հոսպիտալացվել է
363Երեկ, 20:00