Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Հաջողությամբ իրականացվում է կրճատումների, փակումների, միացումների և օպտիմալացումների հեղափոխությունը». Հայկ Մարտիրոսյան

315
Շաբաթ, 23 փետրվարի, 2019 թ., 01:30
«Հաջողությամբ իրականացվում է կրճատումների, փակումների, միացումների և օպտիմալացումների հեղափոխությունը». Հայկ Մարտիրոսյան

«Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում մի հեղափոխություն է հիմա մեծ թափով և հաջողությամբ իրականացվում. կրճատումների, փակումների, միացումների և օպտիմալացումների հեղափոխությունը, որով հեղափոխական արագությամբ քանդվում են հաստատված գործող կառույցներ, ապամոնտաժվում է պետության մասնակցությամբ գործող մի հսկայական համակարգ: Դրանով պետությունը լվանում է ձեռքերը աշխատանքից և պարտավորությունների բեռից, ոլորտներն ու մարմինները թողնում անմրցունակ անկախության մեջ և փողոցում թողնում հազարավոր քաղաքացիների: Դա նոր երևույթ չէ: Մասնավորապես ԱՄՆ-ում դրա առաջամարտիկն է հանրապետական կուսակցությունը, որն ավերում է պետական սեկտորը՝ վայրագ շուկա նետելով և անպաշտպան թողնելով աշխատուժը: Դրանով պետության գործը քչանում է՝ այն հանձնվելով մասնավոր անձանց, իսկ ոլորտները հանձնվում են շուկայի շնաձկներին, որի արդյունքում հարստանում են մի քանիսը, իսկ պետության և քաղաքացիների վիճակն ավելի է ծանրանում:
Սա օպտիմալացման և կրճատումների վտանգավոր հեղափոխություն է, որ իրականում ավերիչ հետևանքներ է ունենալու»: