Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 29 մարտի, 2024 թ.

«Ժամանեց». սանիտարական ավիացիայի առաջին ուղղաթիռը Հայաստանում է

335
Ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ., 20:25
«Ժամանեց». սանիտարական ավիացիայի առաջին ուղղաթիռը Հայաստանում է

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սանավիացիայի առաջին ուղղաթիռը ժամանել է Հայաստան: Տարիների երազանքը իրականություն դարձավ, ևս մեկ քայլ դեպի որակյալ և հասանելի առողջապահություն»:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ տեսանյութ է տեղադրել՝ գրելով. «Ժամանեց»: Ավելի վաղ էլ Արսեն Թորոսյանը գրել էր. «Լավ լուրեր Մարսելից։ Այսօր Armenian Helicopters LLC-ն Էյրբաս ընկերությունից ընդունել է այս ուղղաթիռը, որով մենք պատրաստվում ենք ներդնել սանիտարական ավիացիայի ծառայություններ Հայաստանում։ Զարգացումների մասին հավելյալ կհայտնեմ մոտ ժամանակներս»: