Երևան`   +24 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«ՔԿՀ-ից ազատ արձակված անձը երկու ամիս նպաստ կստանա». Արտակ Զեյնալյան

238
Ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ., 22:05
«ՔԿՀ-ից ազատ արձակված անձը երկու ամիս նպաստ կստանա». Արտակ Զեյնալյան

ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ունեցած իմ ելույթից ներկայացնեմ հիմնական ասելիքս. ցմահ դատապարտյալների հետ կհանդիպեմ իմ հերթական այցի ընթացքում: Կհանդիպեմ բոլոր դատապարտյալներին՝ անկախ նրանից՝ իրենք ինձ հետ հանդիպում ակնկալում են, թե ոչ ու անկախ նրանից՝ իրենք հացադուլի մեջ են, թե՝ ոչ: Մենք 100 հազար բնակչի հաշվով չափազանց շատ ցմահ դատապարտյալ ունենք: Մարդիկ կան, որ 27 տարի ապրում են՝ խիստ ռեժիմով: Փոփոխություններ ենք անելու, որ ցմահ դատապարտյալներն արժանանան ռեժիմի փոփոխության՝ իրենց վարքով, ընդհուպ՝ հասնեն բաց ռեժիմի և կարողանան գնալ արձակուրդ՝ մինչև 6 ամիս: Սրանով կհասկանանք, թե նրանք որքանո՞վ են ուղղվել, որքանո՞վ են հասարակական հարաբերություններն ընդունում: ՔԿՀ-ից ազատ արձակված անձը երկու ամիս նպաստ կստանա. մենք հանդես ենք եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որպեսզի անձը, որը քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվում, երկու ամիս նպաստ ստանա, որպեսզի այդ ընթացքում նա կարողանա գտնել աշխատանք և ստիպված չլինի դիմել հանցագործության: Դեռևս չկան վիճակագրական տվյալներ, սակայն մենք՝ բացի օրենքով նախատեսված մեր լիազորությունները կատարելուց, ջանքեր ենք գործադրել, որ համաներված անձանցով հետաքրքվեն ու զբաղվեն սոցիալական մարմինները, ՏԻՄ մարմինները: Համաներումով ազատ չեն արձակվել այն անձինք, որոնք մեկ անգամ ներվել են կամ պայմանական վաղաժամկետ ազատ են արձակվել և կրկին հանցանք են կատարել: Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում սննդի որակը լավացել է։ Իմ այս համոզման համար հիմք են ծառայում իրավապաշտպանների, դատապարտյալների և նրանց հարազատների հայտարարությունները։ Քրեակատարողական հիմնարկներում պակասել է հանձնուքների թիվը, իսկ հացի որակը էապես բարելավվել է։ Ես անձամբ այցելում եմ քրեակատարողական հիմնարկներ, փորձում ուտելիքը և անձնական զրույցներ վարում կալանավորների հետ այս թեմայով։ Վերանայում ենք հիվանդությունների ցանկը, որոնք անհամատեղելի են պատժի կրման հետ»: