«ՀԱՊԿ անդամների միջև որոշ տարաձայնություններ կան». Պեսկով
1044
Ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ., 16:25
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ կառավարման վակուում չկա: Այս մասին, «РИА Новости»-ի հաղորդմամբ, ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: «Ո՛չ Կրեմլում, ո՛չ ՀԱՊԿ անդամների շրջանում ոչ մի ֆրուստրացիա և վակուում չկա: Դուք գիտեք, որ այժմ աշխատում է գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը: Նա օտար մարդ չէ, նա կկատարի գլխավոր քարտուղարի պարտականությունները մինչ նոր գլխավոր քարտուղարի նշանակումը»,- ասել է նա: «Իսկապես, ՀԱՊԿ անդամների միջև որոշ տարաձայնություններ կան, որոնք ներկա պահին կարգավորվում են, գործընթացը շարունակվում է»,- հավելել է Կրեմլի խոսնակը: Ավելի վաղ հայտնի է դարձել, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կլուծվի հաջորդ տարի: |
«Եթե քաղաքական լուծումներ չգտնվեն, կարող է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ ստեղծվել». քաղաքագետ
6517:24«Մենք երբեք չենք մոռացել 4 գյուղերի հարցը»․ Ալիև
12116:54«Վտանգավոր 2 թեզ, որ շրջանառության մեջ են դրել իշխանության դրածոները». Արմեն Հայրապետյան
7116:48«Ընդդիմությունը պարտավոր է բարձրացնել կապիտուլյանտին անվստահություն հայտնելու հարց». Տ. Աթանեսյան
7016:30«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան
6516:24«Բաքուն, առավել քան երբևէ, մոտ է Երևանի հետ խաղաղությանը»․ Ալիև
12216:00