«Իմ պարտքն եմ համարում զգուշացնել». Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը հաղորդագրություն է տարածել. «Օրեր առաջ կառավարող քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորի կողմից հնչեցվել է խոշոր գործարարների և մեծահարուստների 70% ունեզրկման մտադրությունը։ Միտումնավոր չեմ արձագանքել անմիջապես, հույս ունենալով, որ նոր իշխանության բարձրաստիճան ղեկավարներից որևէ մեկը կհերքեր կամ կտար լրացուցիչ պարզաբանումներ իրենց պատգամավորի ասածներին։ Բայց դա չեղավ։ Իշխանությունը կամ չի պատկերացնում ասվածի վտանգավորությունը, կամ իր պատգամավորի շուրթերով հնչեցնում է իր առաջիկա ծրագրերը։ Ցանկանում եմ տեղյակ պահել, որ այս հայտարարությունը լուրջ անհանգստություն է առաջացրել բիզնես շրջանակներում և չի կարող անտեսվել կամ տրվել մոռացության։ Իմ պարտքն եմ համարում զգուշացնել. այս գաղափարի իրականացումը կամ իրականացման փորձերը կամայացնեն Հայաստանի տնտեսությունը։ Երկիրը կկանգնի տնտեսական կոլապսի առաջ։ Չի լինի ակտիվ գործարար միջավայր, չեն լինի ներդրումներ։ Իրավական տեսանկյունից մենք գործ կունենանք բացարձակ անօրինականության հետ և հիմքը կդնենք սեփականության վերաբաշխման ու չդադարող ստվերային գործարքների ու հետագա վենդետաների համար»։ |
«Ադրբեջանի և Հայաստանի միջև 10-12 կմ սահմանը կարելի է համարել սահմանազատված». Ալիև
001:00«Մերժում ենք միակողմանի հայտարարությունները»․ Թուրքիայի ԱԳՆ
5900:00Աննա Հակոբյանը խոժոռում է հայացքն ու երկար զայրացած նայում «Արցախը Հայաստան է» ասող լրագրողին (տեսանյութ)
103Երեկ, 19:18«Սա դասական քաղաքական հետապնդում է»․ Սուրեն Պետրոսյանի պաշտպան (տեսանյութ)
92Երեկ, 19:00«Բացառված չէ, որ Ալիևն ու Պուտինը քննարկել են «Զանգեզուրի միջանցքը»»․ ռուս քաղաքագետ
160Երեկ, 17:24ԱՄՆ Գաղտնի ծառայությունը քննարկում է ձերբակալության դեպքում Թրամփին պաշտպանելու ծրագիրը
245Երեկ, 17:00