«Առաջիկայում ականատես կլինենք Հայաստանի երեք նախագահների հանդիպմանը՝ դատարանում». Նորայր Նորիկյան
Փաստաբան Նորայր Նորիկյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որքան հիշում եմ, անկախության Հայաստանի ողջ ժամանակաշրջանում այդպես էլ տեղի չունեցավ որևէ իրադարձություն կամ միջոցառում, որին միաժամանակ մասնակցեին Հայաստանի երեք նախագահները: Միայն ժամանակն ու պատմությունը կարող են լավագույնս գնահատել, թե այս իրողությունը լա՞վ էր, թե՞ վատ, ճի՞շտ էր, թե՞ սխալ: Բնականաբար, նախագահներից յուրաքանչյուրն ունեցել է իր դիրքորոշումն ու ծանրակշիռ հիմնավորումը՝ մյուս երկու նախագահների հետ նույն հարթակում չգտնվելու կամ որևէ շփում չունենալու համար: Բայց, այդուհանդերձ, եկե՛ք խոստովանենք, որ մեզանից յուրաքանչյուրը թաքուն նախանձով է ականատես եղել, թե ինչպես են Ամերիկայի տարբեր ժամանակների նախագահներ միասին մասնակցում իրենց երկրի կարևորագույն միջոցառումներին: Սա խոսում է այդ երկրի հասունության, պետական մտածողության գոյության և առհասարակ, պետության ու ժողովորդի նկատմամբ ունեցած հարգանքի մասին: Այսպիսի դեպքերում մենք իսկապես օրիգինալ ենք, բացառիկ մեր տեսակով ու բնույթով: Առաջիկայում մենք ականատես կլինենք Հայաստանի երեք նախագահների միաժամանակյա հանդիպմանը՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ: Նրանցից երկուսը հանդես կգան վկայի կարգավիճակում, մեկը՝ ամբաստանյալի: Սա մեր պատմությունն է, մեր պետության ու ժողովրդի պատմությունը»: |
Ալիևը ժամանել է Մոսկվա
4713:00«Վահագն Ալեքսանյանի լայվին ի պատասխան». Տիգրան Վարդանյան (տեսանյութ)
6912:06«ԱՄՆ օգնության նոր փաթեթը հնարավորություն է տալիս խուսափել «երկրորդ Աֆղանստանից»»․ Զելենսկի
15411:24ԿԸՀ նախագահն ԱԺ-ում է (տեսանյութ)
6411:00«Առաջընթաց ենք ակնկալում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում»․ Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղար
12410:30«Խմբակցությունները որևէ հայտարարությամբ իրենց վերաբերմունքը չեն արտահայտել ԱԳՆ հայտարարության վերաբերյալ»․ Ղազարյան
137Երեկ, 16:54