Երևան`   +26 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Կամերային նվագախումբը համերգ նվիրեց հիմնադրի՝ Զարեհ Սահակյանցի հիշատակին

407
Ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ., 18:05
Կամերային նվագախումբը համերգ նվիրեց հիմնադրի՝ Զարեհ Սահակյանցի հիշատակին

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես եկավ հիմնադրի՝ դիրիժոր, ջութակահար Զարեհ Սահակյանցի հիշատակին նվիրված համերգով: Փետրվարի 21-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան լեփ-լեցուն դահլիճում անցկացված երեկոյին ՀՊԿՆ-ը ելույթ ունեցավ դիրիժոր Հմայակ Դուրգարյանի ղեկավարությամբ: Երեկոյին ներկայացվեցին Ֆելիքս Մենդելսոնի «Սիմֆոնիա թիվ 3» (Շոտլանդական) և Էդուարդ Էլգարի Ինտրոդուկցիա և Ալեգրո օp. 47 լարային քառյակի և նվագախմբի համար ստեղծագործությունները: Համերգի ընթացքում նվագախմբի հետ հանդես եկավ նաև Steinway հանրահայտ ընկերության արտիստ, դաշնակահարուհի Օլգա Զադոն (Ուկրաինա/Գերմանիա): Դաշնակահարուհին Կամերային նվագախմբի հետ ներկայացրեց Լյուդվիգ վան Բեթհովենի դաշնամուրի և նվագախմբի համար Կոնցերտ թիվ 3-ը: Զադոն Վլադիմիր Հորովիցի, Սերգեյ Պրոկոֆևի անվան միջազգային մրցույթների դափնեկիր է, ինչպես նաև հատուկ մրցանակի է արժանացել Վլադիմիր Կրայնևի անվան մրցույթում, եղել է Վլադիմիր Սպիվակովի անվան բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառու: Երեկոյի ընթացքում որպես մենակատարներ ներկայացան նաև ջութակահարներ Աստղիկ Վարդանյանը և Ռազմիկ Հովհաննիսյանը, ալտահար Դավիթ Աբրահամյանը (Իսպանիա), թավջութակահար Հակոբ Աթյանը: