Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Ադրբեջանում հակահայ հռետորաբանությունը նվազել է». ռուսական մամուլ

2920
Ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ., 10:50
«Ադրբեջանում հակահայ հռետորաբանությունը նվազել է». ռուսական մամուլ

Ռուսական «Независимая газета» պարբերականը հոդված է հրապարակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով բանակցային գործընթացում վերջին զարգացումների մասին:

Հոդվածում, մասնավորապես, խոսվում է Դուշանբեում, Սանկտ Պետերբուրգում և Դավոսում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպման մասին, ինչպես նաև նշվում, որ կողմերը վերջին շրջանում բանակցությունների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու պատրաստակամություն են ցուցաբերում:

Պարբերականը գրում է նաև Հայաստանի հասցեին Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչների կողմից ռազմական հռետորաբանության նկատելի նվազեցման մասին:

«Արմատական փոփոխություններ չէի ասի, սակայն փոփոխությունները չեն նկատի միայն կույրն ու համրը»,- պարբերականը մեջբերում է Բաքվի աղբյուրներից մեկի խոսքը:

Հաղորդվում է նաև, որ Ադրբեջանում ակնհայտ նվազել է հակահայ ուղղվածությամբ հրապարակումների և հեռուստահաղորդումների թիվը: