Երևան`   +6 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Մանվել Գրիգորյանին հիվանդանոցում ավտոմատներով են հսկում. «Հրապարակ»

226
Ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ., 09:15
Մանվել Գրիգորյանին հիվանդանոցում ավտոմատներով են հսկում. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մանվել Գրիգորյանը, որը բուժման ինտենսիվ թերապիա է անցնում «Նաիրի» ԲԿ-ում, գտնվում է բավականին լուրջ հսկողության տակ․ նրա դռան մոտ հերթապահում է 2 ավտոմատավոր։ «Չնայած ամեն ինչ անում են, որ բուժպերսոնալը և քաղաքացիական հիվանդները զենքերը չնկատեն, թաքցրած են պահում, բայց մեկ է՝ տպավորությունը շատ ճնշող է»,- ասացին մեզ: Մանվելի մոտ ոչ մեկին, այդ թվում և հարազատներին, չեն թողնում: Չեն թողնում նաև ԱԱԾ-ում իրեն բուժող բժիշկներին, միայն փաստաբաններն են ելումուտ անում։ «Տուլիկը հարազատներն ամեն օր տանում են ԿԳԲ, այնտեղից փոխանցում են Մանվելին»:

Մանրամասները՝ թերթի համարում: