Երեխաներին արևայրուքը հակացուցված է. Կոմարովսկին նախազգուշացնում է
![]() Ուկրաինացի հայտնի մանկաբույժ Եվգենի Կոմարովսկին իր տեսաբլոգում նախազգուշացնում է բոլոր ծնողներին՝ երեխաներին արևայրուքը հակացուցված է: Ըստ բժշկի՝ մեծահասակները վստահ են, թե ինչքան շատ է երեխան վազվզում արևի տակ, այնքան շատ D վիտամին է ստանում ու այդքան շատ է օրգանիզմը կոփվում: Սակայն ցանկացած արևայրուք վնասակար է երեխայի համար և կարող է հետագայում լուրջ հետևանքների հանգեցնել, առողջ արևայրուք չի լինում: «Շատ հաճախ մարդիկ համարում են, թե արևայրուքը գեղեցկության խորհրդանիշ է, սակայն ուզում եմ մի բան հասկանաք, արևայրուքը մաշկի այս կամ այն չափի վնասումն է արևի ճառագայթներից: Ուլտրամանուշակագույնը շատ վտանգավոր է երեխաների համար՝ հատկապես կյանքի առաջին տարում: Մաշկը փոփոխում է իր գործառույթները, նվազում է պաշտպանողականությունը, զգալիորեն ավելանում է մաշկային քաղցկեղի վտանգը: Մինչև մեկ տարեկան երեխաներին արևայրուք ընդունել խստիվ արգելվում է, նրանց մաշկը պետք է պաշտպանել հագուստով, կամ քսուքներով, իսկ վիտամին D-ն երեխաները պետք է ստանան սննդի և հատուկ դեղամիջոցների հետ»,- զգուշացնում է մանկաբույժը: |

Հելոուին՝ Սպիտակ տանը․ Թրամփը հյուրընկալել է հարյուրավոր երեխաների (տեսանյութ)
47930.10.2026, 09:43
Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել, ծնողները դեռ հայտնի չեն
22726.10.2026, 19:12
Հայաստանը՝ «Մանկական Եվրոտեսիլ 2026»-ի հաղթող (տեսանյութ)
29525.10.2026, 01:36
«Հայաստանն էլ պետք է ընդօրինակի»․ Սամվել Հայրապետյան
22424.10.2026, 14:00
«Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ»․ ՇՎՏՄ
13720.10.2026, 11:06
18-ամյա Ալվարդ Նահապետյանը 4 կգ 830 գրամ քաշով տղա է ունեցել
20730.09.2026, 14:00
