Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Լիդիանը դատի է տվել ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանին

340
Հինգշաբթի, 21 փետրվարի, 2019 թ., 23:35
Լիդիանը դատի է տվել ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանին

Բնապահպան Վազգեն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լիդիանը դատի է տվել ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանին:
Զգո՞ւմ եք, թե «կաշառք» բառի նկատմամբ որքան զգայուն է Ամուլսարի հանքահենը:
Լիարժեք աջակցությունս եմ հայտնում պարոն Բագրատյանին:
Ինչի հիման վրա պետք է Կառավարությունը 2014 թվականի հուլիսի 31-ի N 781 - Ն որոշմամբ արտոնություն տրամադրեր Լիդիանին: Ընդ որում այս որոշումը հակաօրինական է:
Այն ամբողջովին հակասում է «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ և 24-րդ հոդվածներին:
Կառավարության հակաօրինական որոշումը հանուն Լիդիանի հանքաարդյունահանման ծրագրի հեշտացման ուրիշ ինչ կերպ կարելի է գնահատել:
Հիմնավոր կասկած ունեմ, որ հատկապես այս որոշման համար Լիդիանը վարձահատույց է եղել նույն 2014թ․-ին Լույս հիմնադրամին փոխանցած 122 մլն դրամով:

Ընդ որում Լիդիանը 2014թ․-ին 130 մլն դրամ է ծախսել ազդակիր համայնքներում սոցիալական ծրագրեր իրականացնելու համար»: