Երևան`   +21 °C
Այսօր`   Երեքշաբթի, 23 ապրիլի, 2024 թ.

«Ես դեմ եմ, որ օրհներգը փոխվի, բայց դաշնակ չեմ». Լիզա Ճաղարյան

339
Ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ., 02:10
«Ես դեմ եմ, որ օրհներգը փոխվի, բայց դաշնակ չեմ». Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես կտրականապես դեմ եմ Արամ Խաչատրյանի օրհներգը վերականգնելու առաջարկին։ Ինչքան ուզում է մեծ լինի Արամ Խաչատրյանը, այդ օրհներգը գրվել է ռուսական կայսրության գաղութ Հայաստանի համար, և մարդկանց գիտակցության միջից դա հանել հնարավոր չէ ու պետք էլ չէ, որ հանվի։ Ի դեպ, պարոն Ալեն Սիմոնյան, ես դեմ եմ, որ օրհներգը փոխվի, բայց դաշնակ չեմ և նույնիսկ ամենամղձավանջային երազում երբեք դաշնակ չեմ եղել»։