Վիեննայի նվագախմբերի գլխավոր ֆագոտահար Սոֆի Դերվոն հանդես կգա Կամերային նվագախմբի հետ
Վիեննայի պետական օպերային և Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի գլխավոր ֆագոտահար Սոֆի Դերվոն հանդես կգա Հայաստանի պետականկամերային նվագախմբի հետ: Համերգը կանցկացվի փետրվար 25-ին, 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Սոֆի Դերվոն (Ավստրիա-Ֆրանսիա) համերգի ընթացքում որպես դիրիժոր կղեկավարի Կամերային նվագախումբը, նաև հանդես կգա որպես ֆագոտահար:Երեկոյի ընթացքում ելույթ կունենա նաև ֆագոտահար Շմավոն Գրիգորյանը: Համերգին ներկայացվեն Մոցարտի Ֆագոտի կոնցերտը, Սիմֆոնիա Nօ. 40, Վանհալի Կոնցերտ երկու ֆագոտի համար ստեղծագործությունները: Սոֆի Դերվոն 2015 թվականին է դարձել Վիեննայի պետական օպերային և Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի գլխավոր ֆագոտահար: Ավելի վաղ՝2013-2015 թթ. աշխատել է Բեռլինի ֆիլհարմոնիկում: Բազմաթիվ մրցույթների դափնեկիր է, որպես մենակատար հանդես է եկել Վիեննայի ֆիլհարմոնիկ,Բավարիայի ռադիոյի սիմֆոնիկ, Վարշավայի սիմֆոնիկ, Վիեննայի կամերային և այլ նվագախմբերի հետ: Հանդես է եկել Վիեննայի Մյուզիքվերայն, Բեռլինիֆիլհարմոնիկ, Փարիզի Ֆիլհարմոնիկ և այլ համերգասրահներում, Տոկիոյի Սանտորի հոլում, Լոնդոնի Ալբերտ հոլում և Նյու Յորքի Կարնեգի հոլում:Վարպետության դասերով հանդես է գալիս աշխարհի տարբեր երկրներում: |
«Միայն իրենց իշխանական ալիքներով է, որ հաջող գործարք են իրականացրել, այնինչ իրականում ողբ է». Տեր Արամ (տեսանյութ)
140Երեկ, 21:13«Հանգիստ մի՛ նստեք ու ասեք՝ ես իմ գործով կզբաղվեմ, ու ամեն ինչ նորմալ կլինի». Արսեն Գրիգորյան (տեսանյութ)
129Երեկ, 20:54«Ցեղասպանվեցինք, որովհետև մեզնից առավել ուրիշին սիրեցինք. այսօր պատմությունը կրկնվում է». Արշակ Սրբազանի ելույթը (տեսանյութ)
12124.04.2024, 01:54Մայր Աթոռը հայտարարություն է տարածել
13322.04.2024, 18:06«Հայ ժողովուրդն ամենուր պետք է շարունակի համախմբվել՝ հանուն Ցեղասպանության դատապարտման»․ Կաթողիկոս
16521.04.2024, 22:00«Հայի պատմությունը բնավ զիջումի քաղաքականության պատմություն չի եղել». Արամ Ա
14321.04.2024, 19:54