Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Արցախյան շարժման պատմություն չկա». Հակոբ Բադալյան

271
Ուրբաթ, 22 փետրվարի, 2019 թ., 03:10
«Արցախյան շարժման պատմություն չկա». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախյան շարժման պատմություն չկա, կան շարժումից հետո իշխանության եղածների «աստղային» պատմություններ. ամեն մեկն իր տեսանկյունից պատմություն ա պատմում, ամեն մեկն իր ու իր երկրպագուների տեսանկյունից շարժման «սուպերմենն» ա: Ու էս ֆոնին կան մարդիկ, որոնք լուռ ու համեստ ապրում են, չեն լինում եթերների հյուր, չունեն գրքեր գրելու ու տիրաժավորելու հնարավորություն, ու նաև ցանկություն չունեն, որովհետև չունեն շարժման վրա ինքնահաստատվելու կարիք, անհրաժեշտություն: Ու կան նաև, որ էլ չեն ապրում, ոնց որ Իգոր Մուրադյանը, որն իր հետ տարավ շարժման վավերականության մի ահռելի մաս»: