Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Կառավարությունը գումար հատկացրեց ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին, ԼՀԿ-ին ու «Իմ քայլին»

452
Հինգշաբթի, 21 փետրվարի, 2019 թ., 11:25
Կառավարությունը գումար հատկացրեց ՀՀԿ-ին, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին, ԼՀԿ-ին ու «Իմ քայլին»

2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների ժամանակ 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցութ­յուններն ու կուսակցությունների դաշինք­ները Կառավարությունից ֆինանսավորում կստանան։ Այս նպատակով Կառավարությունը պետբյուջեից կհատկացնի 103 մլն 725 հազար դրամ։

Հիմնավորման տեքստում նշված է. «Նախագծի ըն­դու­նումը պայմա­նավորված է 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին աջակցություն ցույց տալու նպատակով ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի «1033 Աջակցություն քա­ղա­քական կուսակցություններին, հասարակական կազմա­կերպություններին և արհմիու­թյուն­նե­րին» ծրագրի «12002 Աջակցություն կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին» միջոցառմամբ վարչապետի աշխատակազմին հատկացված միջոց­ների ըստ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած բոլոր կուսակցությունների, կուսակցությունների դաշինք­ների ընտրական ցուցակների օգտին կողմ տրված ձայների ընդհանուր թվի և անճշ­տու­թյունների թվի գումարի 3 տոկոսի շեմը հաղթահարած կուսակցությունների, կուսակ­ցությունների դաշինքների բաշխման ապահովմամբ»:

Որոշման նախագիծը (չզեկուցվող) ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում: