Երևան`   +13 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

«Հազար անգամ Արցախի իշխանավորներին զգուշացվել է». Երջանիկ Աբգարյան

453
Չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ., 16:05
«Հազար անգամ Արցախի իշխանավորներին զգուշացվել է». Երջանիկ Աբգարյան

ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Երջանիկ Աբգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի իշխանությունը վերջին օրերին ինչ-որ պայմանավորվածության փաստաթուղթ է ստորագրել Հարավային Օսիայի հետ: Սա սադրանք է Բակո Հարամի իշխանության կողմից ՀՀ-ի հանդեպ Վրաստանի ՊՆ-ի Երևան այցելության նախօրյակին: Հազար անգամ Արցախի իշխանավորներին զգուշացվել է, որ նրանք հեռու պիտի մնան այդ այսպես կոչված չճանաչված կազմավորումներից, ինչը խնդրիներ է առաջացնում ՀՀ-ի համար, բայց Արցախի Ռուսաստանից ղեկավարվող պարագլուխները շարունակում են հարաբերությունների մեջ մտնել դրանց հետ»: