Երևան`   +27 °C
Այսօր`   Հինգշաբթի, 18 ապրիլի, 2024 թ.

Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Հրաչյա Բադասյանը հայտնաբերվել է

170
Չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ., 12:05
Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Հրաչյա Բադասյանը հայտնաբերվել է

Ոստիկանության ծառայողների որոնողական աշխատանքների արդյունքում, փետրվարի 19-ին 12-ամյա Հրաչյա Բադասյանը հայտնաբերվել է Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի Արարատյան փողոցում և ներկայացվել ոստիկանության Մասիսի բաժին, որից հետո հանձնվել է ծնողներին:

Հիշեցնենք, որ ոստիկանության Մասիսի բաժնի կողմից փետրվարի 15-ից որպես անհետ կորած որոնվում էր Արարատի մարզի Դարբնիկ գյուղի բնակիչ, 12-ամյա Հրաչյա Բադասյանը: