Քոչարյանի թիկնազորի պետի որդին կուլ չտվե՞ց վիրավորանքը. «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է. «Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսովի որդին երեկ ազատվել է պաշտոնից։ Արցախի պաշտոնական լրահոսից տեղեկացանք, որ Բակո Սահակյանի հրամանագրով Կարեն Սարգսյանն ազատվել է հատուկ հանձնարարությունների գծով Արցախի նախագահի ներկայացուցչի պաշտոնից՝ «իր դիմումի համաձայն»: Մեզ չհաջողվեց պարզել՝ նրան նոր աշխատանք առաջարկվելո՞ւ է։ Նա հայաստանյան իշխանությունների և Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի միջև ծագած հակամարտության «զոհն» է՝ զբաղեցնում էր Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության պետի պաշտոնը, բայց ազատվեց, քանի որ ՀՀ իշխանությունը որոշեց ազատել Լեւոն Մնացականյանին՝ նրան տեղափոխելով ԱԻՆ: Արցախում վրդովված էին այդ տեղափոխություններից, և չի բացառվում, որ Սարգսյանը, որը համարվում է Արցախի լավագույն պաշտոնյաներից մեկը, ինքնակամ հեռացած լինի՝ վիրավորված իր հանդեպ վերաբերմունքից»։ Մանրամասները՝ թերթի համարում: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36