Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Կարլ Լագերֆելդ». Հասմիկ Պապյան

598
Չորեքշաբթի, 20 փետրվարի, 2019 թ., 00:55
«Հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Կարլ Լագերֆելդ». Հասմիկ Պապյան

Հանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն իր ֆեյսբուքյան էջում արխիվային լուսանկար է հրապարակել գերմանացի դիզայներ Կարլ Լագերֆելդի հետ:

«Հանգչի՛ր խաղաղությամբ, սիրելի՛ Կարլ Լագերֆելդ... Հեռացավ՝ իր հետ տանելով ավանդապաշտության ողջ դարաշրջան: Ճաշակ թելադրող, նրբանկատ, խոր, իր համոզմունքներին հավատարիմ և պարզապես մեծ սրտի տեր Մարդ:
Այդպիսիք շատ չեն մեր կողքին: Ափսո՜ս…»,- լուսանկարին կից գրառել է երգչուհին:

Chanel նորաձևության տան գեղարվեստական տնօրեն, աշխարհահռչակ դիզայներ Կարլ Լագերֆելդը կյանքից հեռացել է 85 տարեկան հասակում՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղից: