«Թումանյանական աշխարհը». ԱԺ-ում բացվել է Արմեն Լոռենցի աշխատանքների ցուցադրությունը
Ազգային ժողովում փետրվարի 19-ին տեղի է ունեցել Արմեն Լոռենցի աշխատանքների ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, լրագրողներ: Միջոցառմանը մասնակցել են նաեւ Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան համար 32 դպրոցի սաները եւ ուուցիչները: Շնորհավորելով ներկաներին բանաստեղծի 150-ամյակի առթիվ՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է. «Թումանյանի կենսագրությունը լավագույն օրինակներից է, թե ինչպես կարող է անհատն իր կյանքով ու գործունեությամբ անմնացորդ նվիրվել սեփական ժողովրդին, հայրենիքին եւ իր ստեղծագործություններով ազդել մի ամբողջ ժողովրդի աշխարհայացքի ձեւավորման վրա»: Ըստ Արարատ Միրզոյանի՝ Թումանյանն արդարացիորեն կրում է «Ամենայն հայոց բանաստեղծ» տիտղոսը, իր ստեղծագործություններում ամփոփում հայ ժողովրդի իմաստնությունը, հույզերը, ցավերը եւ անսպառ հավատը պայծառ ապագայի նկատմամբ: Օրենսդիր մարմնի ղեկավարը հատկանշական է համարել այն, որ Թումանյանի 150-ամյակի առթիվ Ազգային ժողովում բացվել է լոռեցի նկարչի վրձնած աշխատանքների ցուցադրությունը: Նախաձեռնության հեղինակ Էդմոն Մարուքյանը կարեւորել է խորհրդարանում Արմեն Լոռենցի «Թումանյանական աշխարհը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Բանաստեղծի ստեղծագործություններն ուղեկցում են մեզ մանկուց, նշել է պատգամավորը՝ հավելելով, որ այն ազգերը, որոնք չունեն մեծեր, չեն կարող ունենալ նաեւ ապագա: Արմեն Լոռենցը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար եւ գիրք նվիրելու օրվա առթիվ իր հեղինակած գիրքը նվիրել ՀՀ ԱԺ նախագահին ու խմբակցությունների ղեկավարներին: Այնուհետեւ խորհրդարանի ղեկավարը հյուրընկալել է Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան համար 32 դպրոցի սաներին: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ազգային ժողովի գործունեությունը, պատասխանել հետաքրքրող հարցերին եւ գիրք նվիրելու տոնի կապակցությամբ դպրոցի գրադարանին փոխանցել Լեւոն Խեչոյանի հեղինակած գիրքը: |
Ադրբեջանցի վանդալները քանդել են Շուշիի հայտնի Կանաչ ժամը
7420:24Արդյո՞ք Կոնդն արժեք ունի. ցուցադրություն՝ նվիրված Կոնդին (լուսանկար)
314Երեկ, 23:48Ռուս խաղաղապահները հեռացել են բռնազավթված Դադիվանքից
70016.04.2024, 18:48Արա Գևորգյանը՝ Երևանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի անմխիթար վիճակի մասին (լուսանկար)
73516.04.2024, 14:18«Ստանալու ենք պատիվ և հայրենիք». Բագրատ Սրբազանը՝«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին (տեսանյութ)
94116.04.2024, 00:06Վայոց Ձորի թաքնված վանքերից մեկը, որը փոխարինեց Գլաձորի նշանավոր համալսարանին. Հերմոնի վանք (լուսանկար)
113514.04.2024, 22:30