«Օրակարգում սահմանադրական փոփոխություններ անելու հարց կա». Արարատ Միրզոյան
322
Երեքշաբթի, 19 փետրվարի, 2019 թ., 15:20
ՀԱԿ-ն առաջարկում է մեկ տարվա ընթացքում իրականացնել սահմանադրական հանրաքվե՝ վերադառնալով կիսանախագահական կառավարման համակարգին: Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն անդրադառնալով այդ առաջարկին՝ ասել է. «Կիսանախագահական համակարգին վերադառնալուն կողմնակից չեմ։ Կարծում եմ, որ պետք է շարունակել առաջ գնալ: Մենք հիմա ունենք խորհրդարանական համակարգ ու պետք է ամեն ինչ անենք այդ համակարգի կայացման համար»: Միրզոյանը հավելել է, որ օրակարգում սահմանադրական փոփոխություններ անելու հարց կա, սակայն շրջանակն առայժմ հստակեցվում է. «Այս ընթացքում տեսանք՝ կան բացեր, իրավիճակներ, որտեղ Սահմանադրությունը չի կարգավորում, կարող են փակուղիներ առաջանան... Էս ամեն ինչը պետք է ուսումնասիրենք»: |
«Արցախը հանձնեց, անցավ Հայաստանին»․ Տաթևիկ Հայրապետյան
4300:54«Կայուն և հարատև խաղաղության հաստատման համար սահմանազատման և սահմանագծման գործընթացը շատ կարևոր է»․ Թորոսյան
76Երեկ, 23:00«Ճանապարհի այդ հատվածի հանձնումը քրեական հանցագործություն է»․ Մեսրոպ Առաքելյան
83Երեկ, 22:24«Ողջունում ենք Երևանի ու Բաքվի պայմանավորվածությունը»․ Կլաար
82Երեկ, 22:18«Տպավորություն ունեմ, որ ոչ մեկ չի ուզում իշխանություն վերցնել»․ Բաբկեն Պիպոյան
88Երեկ, 22:06«Բոլոր պատգամավորներն անձնական պատասխանատվություն են կրում այսօրվա իրավիճակի համար»․ Էդգար Ղազարյան
79Երեկ, 21:36